Զինամթերքի պահեստը հայտնաբերվել է Բիր Ալ-Հաֆն վայրում՝ Եգիպտոսի և պաղեստինյան անկլավի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալ-Արիշ քաղաքից հարավ: Լավ թաքցված զինանոցում եղել է 6 հրթիռ, այդ թվում՝ նաև օդային ռմբակոծությունների համար նախատեսված:
Եգիպտոսի անվտանգության ծառայությունների կողմից Գազայի հատվածին սահմանակից վայրում հայտնաբերված զինանոցում եղել են մի քանի հրթիռներ և հակատանկային արկեր: Այս մասին լրագրողներին հայտնել է Հյուսիսային Սինայ նահանգի անվտանգության ծառայության ներկայացուցիչը:
Անվտանգության ուժերի ներկայացուցչի պարզաբանումների համաձայն՝ նախնական հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ զինամթերքը տեղափոխվել է Լիբիայից, ամենայն հավանականությամբ՝ եգիպտական սահմանից Գազայի հատվածի վերստուգման նպատակով:










































