Լեհ դիզայներ Վիսլոու Վելկուսկին արդեն 30 տարի յուրահատուկ ազդագրեր է ստեղծում ֆիլմերի և թատերական ներկայացումների համար: Նրա աշխատանքները ներծծված են միստիցիզմով, լի են միջնադարյան կերպարներով և կարող են դասվել սյուրռեալիստական ոճին, հայտնում է ¬ kulturologia.ru-ն:
Վելկուսկին ապրում է Վարշավայում, աշխատում է որպես պաստառների դիզայներ, իլյուստրատոր և գեղանկարիչ: Նրա աշխատանքները ցուցադրվում են լեհական և միջազգային խոշոր ցուցահանդեսներում, այդ թվում՝ Հոլիվուդում:
Հեղինակի գործերի շարքում ֆիլմերի և թատերական ներկայացումների 200-ից ավել պաստառ կա:













































