Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Սելտա»-ի դեմ հանդիպմանը պարտություն կրելուց հետո կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ թիմը շատ են քննադատում, բայց դա արդարացի է, քանի որ արդյունք չկա:
«Այժմ «Բարսելոնա»-ն հաճախ է քննադատության ենթարկվում: Բայց ես հավատում եմ գլխավոր մարզչին և խաղընկերներիս: Ապագայի համար վախի զգացում չունենք:
Յուրաքանչյուր թիմ կարող է թե´ հաղթել, թե´ պարտվել: Պարտությունը կարող է լինել ցանկացած պահի: Մենք պատրաստ ենք ընդունել այն և պատրաստ ենք հաղթահարել ճգնաժամը»,- Inside spanish football-ը մեջբերում է Ալվեսի խոսքերը:






































