Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն հայտարարել է, որ «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի բոլոր ռեակտորները պետք է ապամոնտաժվեն: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը: Նա այս քայլը բացատրել է նաև «հասարակական շահագրգռվածության տեսակետից»:
The New York Times-ն այսօր առավոտյան հայտնել էր, որ առաջին չորս ռեակտորները ենթակա չեն վերականգման և ապամոնտաժվելու են: Թերթը մեջբերել էր «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը շահագործող Tokyo Electric Power Company-ի ղեկավար Ցունեխիսի Կացումատայի խոսքը: Նա շեշտել է, որ ընկերությունն այլընտրանք չունի, քան քանդել դրանք և հրաժարվել դրանցից: Սա առաջին դեպքն է, երբ շահագործող ընկերությունն ընդունում է, որ ռեակտորները վերականգման ենթակա չեն:









































