ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստություն է արտահայտել Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից կլիմայական բանակցությունների մասնակիցներին լրտեսելու փաստի առնչութամբ: Այս մասին Պան Գի Մունը հայտնել է Tv2-ին տված հարցազրույցում:
«Դա խնդիր է,- ասել է գլխավոր քարտուղարը:- Պետք է ապահովված լինեն անհրաժեշտ պայմանները, որպեսզի հնարավոր լինի միջազգային բանակցություններն անցկացնել առանց գաղտնալսվելու մտավախությունների»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցությունները պետք է անցկացվեն վստահության մթնոլորտում:
Պան Գի Մունի անհանգստությունը կապված է այն տեղեկատվության հետ, որ բրիտանական էլեկտրոնային հետախուզությունը 2007-2010թթ. գաղտնալսել է կլիմայական բանակցությունները:











































