Ամերիկացի լարախաղաց Նիք Վալենդան առանց անվտանգության միջոցների անցել է 182 մետր բարձրությամբ լարի վրայով՝ Չիկագոյի երեք երկնաքերերի միջև: Այս մասին գրում է Chicago Tribune-ը:
Ճանապարհի առաջին հատվածը Վալենդան անցել է 19 աստիճան անկյան թեքությամբ լարով: Երկրորդ հատվածը լարախաղացը հաղթահարել է առանց թեքության և կապված աչքերով:
Նրա խոսքերով՝ ինքը հենց դրա համար է լույս աշխարհ եկել:








































