Կանադայի կառավարությունը մտադիր է զգալիորեն ավելացնել երկրում միգրացիայի մասշտաբները, և դա հավանաբար տեղի կունենա 2015թ. ընտրություններից հետո, գրում է The Globe and Mail-ը:
Անցած ուրբաթ քաղաքացիության և միգրացիայի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդերը հայտարարել է, որ հաջորդ տարի Կանադան պատրաստ կլինի ընդունել երկրի 285 հազար մշտական բնակիչների, և դա, նրա խոսքով, «նորագույն պատմության» մեջ պլանային միգրացիայի բարձրագույն ցուցանիշը կդառնա:
Մինչ այդ ռեկորդային է եղել 2010թ., երբ այդ ցուցանիշը 280 հազար է եղել:
Կանադայում ապրող միգրանտների 65%-ը տնտեսական ներգաղթյալներ են, ովքեր երկիր են գալիս հատուկ ոլորտում աշխատելու նպատակով, ինչպես նաև նրանց խնալակալության տակ գտնվողները: Ապագայում պլանավորվում է այդ թիվը հասցնել 70%-ի: Ալեքսանդերը հայտարարել է, որ, կառավարության կարծիքով, ներգաղթը երկրի տնտեսական ծաղկման համար վճռորոշ նշանակություն ունի:
Նախարարը հայտարարել է նաև հիվանդներին, ծերերին և երեխաներին խնամողների վարձելու ծրագրերի փոփոխությունների մասին: Այս ծրագրով ամեն տարի Կանադա է ժամանում 5 հազար մարդ: Կառավարությունը մտադիր է չեղարկել այն իրավիճակը, որի համաձայն՝ դայակները առաջին տարիներին պետք է բնակվեն գործատուի տանը: Շատերը հետագայում այդ իրավիճակը «ստրկային» են համարել:
Ալեքսանդերի խոսքով՝ երկիր մուտք գործելու փաստաթղթերի ձևակերպումները միգրանտների համար կարագացվեն:








































