Երկվորյակներ Էմմա և Սարա Կոպոնենները մոտ 25 հազար դոլար են վճարել միանման պլաստիկ վիրահատություններ կատարելու և իրենց նմանությունը պահպանելու համար, գրում է fedpost.ru-ն:

Պլաստիկ վիրաբուժությամբ տարված քույրերը կուրծքը մեծացնելու երեք վիրահատություն են արել և շարունակում են շուրթերը մեծացնող ներարկումներ անել: 25-ամյա աղջիկները պարբերաբար միասին մարզասրահ են այցելում, որպեսզի իրենց մարմիններն առավելագույնս նման լինեն: Նրանք նաև նույն սնունդն են ուտում, որպեսզի պահպանեն նույն քաշը:
Ծնունդով շվեդ երկվորյակները Իսպանիա են եկել արհեստական կատարելության հետևից:


Աղջիկները չեն թաքցնում, որ տարված են պլաստիկ վիրահատություններով, ընդ որում՝ նրանց համար չափազանց բառը գոյություն չունի:



Երկվորյակները, որ դեռ միայնակ են, մի քանի պլաստիկ վիրահատություններ են ծրագրած եղել: 2009թ., երբ նրանք դեռ 19 տարեկան էին, բանկից վարկ են վերցրել, որպեսզի վճարեն իրենց առաջին վիրահատության համար: Մեկ տարի անց, երբ որոշել են, որ իրենց կրծքի չափերը բավարար չեն, ևս մեկ անգամ են վիրահատվել, սակայն միայն երրորդ վիրահատությունից հետո են իրենց կրծքի չափսերը գոհացնող համարել:

Այժմ նրանք իրենց երջանիկ են զգում, թեև նրանց հայրը չի քաջալերում դուստրերի՝ պլաստիկ վիրահատություններով տարվածությունը:

«Մեր հայրը մեզանով ընդհանրապես չի հպարտանում: Նա ատում է մեր մարմիններն ու դաջվածքները,-պատմել են քույրերը:- Որոշ աղջիկներ վիրավորում են մեզ՝ մարմնավաճառ անվանելով, սակայն մենք կարծում ենք, որ նրանք ուղղակի նախանձում են այն ուշադրության համար, որին արժանանում ենք»:









































