Իսպանիայի Մալագա նահանգում հյուրերին մինչև նոյեմբերի 16-ը յուրահատուկ գաստրոնոմիկ էքսկուրսիա կառաջարկեն, որին 100 հաստատություն կասնակցի, գրում է rosbalt.ru-ն:
Այցելուները կկարողանան 100 տարբեր տասաներ փորձել Ֆուենխիրոլա քաղաքի բարերում և ռեստորաններում: Դրանցից յուրաքանչյուրը 2 եվրո կարժենա: Հատուկ այդ նպատակով պատրաստված ուտեստները թեմատիկ անվանումներ ունեն, օրինակ՝ «Օգնեք ինձ, ինձ վիագրա է հարկավոր», «Գոտկատեղից ներքև», «Կեր բերանս» և այլն: Ակցիան մշակվել է տեղի տուրիստական վարչության կողմից ոչ ակտիվ սեզոնին տուրիզմին աջակցելու համար, հաղորդում է Travel.ru-ն:
Ֆուենխիրոլան Անդալուզիայում հայտնի լողափ է: Գլխավոր տեսարժան վայրերից են Կույս Ռոսարիոյի տաճարը, արաբական ամրոցը, կենդանաբանական այգին, պատմական թանգարանը, ակվապարկը:










































