ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլմական պետություն») գրոհայինները մահապատժի են ենթարկել առնվազն 50 մարդու, այդ թվում՝ կանանց և երեխաների: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Զանգվածային սպանությունը կատարվել է Ռաս էլ-Մաա գյուղում: Ականատեսների տվյալներով՝ գրոհայինները մահապատժի են ենթարկել 40 տղամարդու, 6 կնոջ և 4 երեխայի՝ մեկը մյուսի հետևից նրանց հրապարակայնորեն սպանելով:
Խմբավորումն առևանգել է նաև 17 մարդու:










































