Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը Android-ի և iOS-ի մեջ ավելացրել է ձայնային հաղորդագրությունների փոխանակման գործառույթը՝ հաղորդում է The Next Web-ը:
Ձայնային հաղորդագրությունը փոխանցելու համար անհրաժեշտ է գործի դնել «Facebook չաթը», ընկերների ցուցակում ընտրել անհրաժեշտ կոնտակտը, բացել չաթի պատուհանը, սեղմել «Պլյուս» կոճակը և բացված մենյուում սեղմել «Ձայնի ձայնագրում» կոճակը:
Արտաբերված և ձայնագրված հաղորդագրությունը կուղարկվի չաթի միջոցով: Առավելագույնը կձայնագրվի մեկ րոպե տևողությամբ հաղորդագրություն:
Արդյունքում Facebook-ը ծրագրում կավելացնի ձայնազանգեր: Ծառայությունը անվճար է, այն արդեն գոյություն ունի iOS-ի «Facebook չաթում», բայց նրանից կարող են օգտվել միայն կանադացիները: Մյուս երկրների քաղաքացիները այն կարող են շահագործել տարվա ընթացքում:












































