«Լացիո»-ն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ի ռուս կիսապաշտպան Անդրեյ Արշավինի ծառայություններով:
The Sun-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբը լքելու կապակցությամբ արդեն խոսել է Արշավինի հետ և 4 մլն ֆունտի դիմաց պատրաստ է զիջել 31-ամյա ռուս ֆուտբոլիստի տրանսֆերը:
Ամռանը Արշավինը կարող է լքել «Արսենալ»-ը ազատ գործակալի կարգավիճակով:







































