Marketium.ru կայքը ներկայացնում է անգլերեն ամենահայտնի հապավումները, որոնք օգտագործվում են համացանցային նամակագրություններում և sms-ներում:
Lol (Laughing out loud) ամենատարածված արտահայտություններից է: Այն հաճախ օգտագործվում է որպես պատասխան ծիծաղելի արտահայտությանը կամ կատակին:

WTF/WTH-ն (Whats the f*ck/what the hell) գործածվում է երբ մարդը զայրացած է, զարմացած կամ ինչ-որ բանի պատճառով ուժեղ հույզեր ունի:

G2G (Git to go). օգտագործվում է նամակագրությունն ավարտելու նպատակով:

TTYL (Talk to you later). այս հապավումը ևս գործածվում է զրույցն ավարտելու նպատակով:

HAHAHA. խորհրդանշում է ծիծաղը:









































