ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») արմատական ահաբեկչական խմբավորումը սկսում է իսլամիստների ուշադրությունը գրավել Պակիստանում և Աֆղանստանում: Այս մասին հաղորդում է Agence Farnce-Press-ը:
Ավելի վաղ ԴԱԻՇ-ի գրոհայիններին չէին նկատում այդ տարածքներում, որոնք համարվում են թալիբների և «Ալ-Քաիդա»-ի հայրենիքը:
Նշվում է, որ ԴԱԻՇ-ին աջակցելու կոչով թռուցիկները հայտնվել են երկու երկրների մի քանի քաղաքներում, ինչպես նաև Քաբուլի համալսարանում, որտեղ արդեն մի քանի ուսանող է ձերբակալվել:
Առնվազն 5 թալիբ պակիստանցի հրամանատար և Աֆղանստանի թալիբների 3 ներկայացուցիչներ հայտարարել են ԴԱԻՇ-ին իրենց աջակցության մասին:








































