Մադոննան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել: Այնտեղ երևում է, թե ինչպես են Մադոննային ճտքակոշիկ հագցնում միանգամից 3 հոգի: Երգչուհին պառկած է հատակին և ջանքեր չի գործադրում:
Բանն այն է, որ երգչուհին ամենևին էլ ծույլ չէ, ինչպես կարելի է կարծել առաջին հայացքից: Խնդիրը նեղ ճտքակոշիկն է, որը երգչուհին դժվարանում է ինքնուրույն հագնել:
«Givenchy-ի այդ ճտքակոշիկներն այդպիսին են»,- մակագրել է երգչուհին լուսանկարը:











































