Պորտուգալիայի Մադեյրա կղզում տեղադրվելու է Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի արձանը:
A Bola պարբերականի տեղեկություններով` Պորտուգալիայի ղեկավարությունը որոշել է արձանը տեղադրել Մադեյրայի կենտրոնական փողոցներից մեկում:
Կղզին Ռոնալդուի ծննդավայրն է: Այնտեղ բացվել է նաև ֆուտբոլիստի թանգարանը:







































