Սեուլում առաջին անգամ քիմիական ամորձատման դատավճիռ են կայացրել մանկապիղծի դեմ: Այս մասին հաղորդում է MIGnews.com-ը:
Հարավային Կորեան դարձել է առաջին ասիական երկիրը, որը հավանության է արժանացրել սեռական բնույթի հանցագործությունների համար բժշկական պրոֆիլակտիկան՝ 2011-ի հուլիսին ընդունելով քիմիական ամորձատման մասին օրենքը:
Հայտնի է, որ դատավճիռը կայացվել է 31-ամյա մանկապիղծի դեմ: Հանցագործության մանրամասների մասին չի հաղորդվում: Նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման և 3 տարվա քիմիական ամորձատման:







































