Ծխելու դեմ պայքարի արշավի շրջանակում թողարկված սոցիալական հոլովակը ցույց է տալիս մարդու առողջությանը հասցված վնասը հենց վառված սիգարետի վրա:
Ամեն անգամ բերանից հեռացնելուց հետո սիգարետի վրա տեղի է ունենում ուռուցքի զարգացման գործընթաց: Այդ կերպ հեղինակները ցույց են տվել այն անմիջական վնասը, որը հասցնում է ծխախոտը մարդու օրգանիզմին:
Հոլովակը կոչ է անում վերջ դնել վնասակար սովորությանը, որն առաջացնում է քաղցկեղածին մուտացիաներ:






































