Շվեյցարիայի հնագույն մասնավոր Wegelin & Co բանկը հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին,-հաղորդում է Reuters գործակալությունը:
Բանկի ղեկավարությունը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ճանաչել է իր մեղքը՝ խոստովանելով, որ բանկն օգնել է ԱՄՆ քաղաքացիներին հարկերի վճարումից խուսափելու հարցում:
Wegelin & Co-ն, որն իր աշխատանքը սկսել է 2.5 դար առաջ, խոստովանել է, որ մոտ մեկ տասնամյակի ընթացքում օգնել է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել 1.2 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով հարկերի վճարումից: Որպես փոխհատուցում և տուգանք՝ բանկը համաձայնել է ԱՄՆ իշխանություններին վճարել 557.8 մլն դոլար: Դեռևս հայտնի չէ՝ բանկը համաձայնե՞լ է իշխանություններին տրամադրել իր հաճախորդ ամերիկացիներին անունները՝ ինչպես պահանջել էր Վաշինգտոնը:








































