Ամերիկյան Foreign Policy ամսագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարել է ամենաազդեցիկ քաղաքական, գործարար և հասարակական գործիչը:
Հերթական համարը, որում հրապարակված է ժամանակակից աշխարհի զարգացման ուղիները որոշող մարդկանց վարկանշային ցուցակը, այսօր վաճառքի է հանվել,- հայտնում է ITAR-TASS-ը:
Այս անգամ դատարկ է թողնված առաջին հորիզոնականը: Դրա հետ մեկտեղ, ամսագիրը Պուտինին անվանել է ներկայիս ամենաազդեցիկ քաղաքական գործիչ: Նա դարձել է քաղաքական գործիչների, գործարարաների և հասարակական գործիչների վարկանշային ցուցակի առաջատարը` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Նրան հաջորդում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերգելը չորրորդն է:
Հինգերորդ տեղում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, վեցերորդում` Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, յոթերորդում` ՉԺՀ գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը:
Ութերորդ և իններորդ տեղերը կիսում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը:
Առաջին տասնյակը եզրափակում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա իբն Ազիզ ալ-Սաիդը:








































