ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է եկող շաբաթ վերսկսել աշխատանքը։ Այս մասին հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը,- փոխանցում է RIA Novosti-ն:
Նախօրեին Քլինթոնը դուրս է գրվել Նյու Յորքի հիվանդանոցից, որտեղ հայտնվել էր տրոմբի պատճառով էր, որը բժիշկները վերջերս ուղեղի ցնցում ստացած պետքարտուղարի մոտ հայտնաբերել էին բուժզննման արդյունքում:
Նուլանդը նաև հայտնել է, որ պետքարտուղարը նախկինի պես ծրագրում է Կոնգրեսի անդամների առջև ելույթ ունենալ սեպտեմբերի 11-ին Բենղազիում հյուպատոսության վրա հարձակման հարցով, Նուլանդն ասել է, որ Քլինթոնն անհամբերությամբ սպասում է աշխատանքը վերսկսելուն:








































