Միջազգային ԶԼՄ-ները կրկին ամուսնացրել են Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգին՝ Անջելինա Ջոլիին և Բրեդ Փիթին: Ըստ միջազգային լրահոսում հայտնված տեղեկատվության, 2012 թվականի ապրիլին իրենց նշանադրության մասին հայտարարելուց հետո Բիթն ու Ջոլին ամենայն հավանականությամբ ամուսնացել են Կարիբյան կղզիներում: Այստեղ իրենց վեց զավակների հետ նրանք իջևանել են ամերիկացի ոճաբանի տանը:
Ըստ տեղեկությունների ամուսնության արարողությունը կայացել է դեկտեմբերի 24-ի երեկոյան, երբ ողջ արևմտյան աշխարհը հանդիսավորությամբ նշում է Քրիստոսի ծնունդը:
Ջոլիի և Փիթի ամուսնության մասին լուրը հայտնվում էր միջազգային լրատվամիջոցներում դեռ 2012 ապրիլին: Իսկ վերջին անգամ ԶԼՄ-ները փորձ էին արել այս զույգին ամուսնացնել անցյալ տարվա օգոստոսին, երբ Փիթի և Ջոլիի Ֆրանսիայի հարավում գտնվող առանձնատուն էին սկսել մեկտեղվել նրանց հարազատներն ու ընկերները: Այդ ժամանակ լրագրողները որոշել էին, որ դա պատահական հավաք չէ:










































