Tuesday, 23 06 2026
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 5 զոհ (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած BMW մակնիշի 26 ՕՍ 783 համարանիշի եւ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Ավետիք Փանոսյանի վարած ԳԱԶ-2410 մակնիշի 06 ԼՏ 536 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները եւ ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:

Քաղաքացիներն ու փրկարարները ոստիկանների հետ ավտոմեքենաներից դուրս են բերել 6 հոգու, որից 4-ը՝ մահացած վիճակում, իսկ 2-ը տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը, Հրազդանի ոստիկանության պետ Արմեն Իսրայելյանը եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը:

shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է:

Ոստիկանությունը պարզել է մահացած անձանց ինքնությունը: Նրանք են՝ ԳԱԶ-2410-ի ուղեւորներ, Դդմաշեն գյուղի բնակիչներ, 55-ամյա Հրաչիկ Փանոսյանը եւ 55-ամյա Գեղանուշ Առաքելյանը, իսկ ԳԱԶ-2410-ի վարորդ Ա. Փանոսյանը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մահացել են նաեւ Մեղրաձոր գյուղի բնակիչներ, BMW-ի վարորդ, 50-ամյա Հ. Խաչատրյանը, 27-ամյա Հայկ Խաչատրյանը, 48-ամյա Անահիտ Բրսոյանը:

Վթարի վայրում հավաքվածները shamshyan.com-ին պատմել են, որ երկու ավտոմեքենաներում էլ եղել են ընտանիքներ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որը առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում