Արևմտյան ԶԼՄ-ները ենթադրում են, որ դերասանուհի Կիրա Նայթլիի ընտանիքում համալրում է սպասվում:
Դերասանուհին ամեն կերպ փորձում է պաշտպանել իր անձնական կյանքը կողմնակի հայացքից, այնպես որ մամուլում հազվադեպ են հայտնվում նրա հետ կապված սենսացիաներ կամ բացահայտ խոստովանություններ:
Անգամ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ Նայթլիի ամուսնությունը այնքան անսպասելի եղավ, որ լրագրողներն այդ մասին իմացան միայն համացանցում նրանց նկարների հայտնվելուց հետո:
Դժվար թե հնարավոր է ակնկալել, որ իր նոր հղիության մասին դերասանուհին կհայտարարի իր մամլո քարտուղարի միջոցով կամ սոցցանցերում օգտահաշվի:
Համենայն դեպս, այդ մասին են վկայում նրա վերջին զգեստները: Աղջիկը կրում է բացառապես ազատ ձևվածքի հագուստներ ու թաքցնում է որովայնը, սակայն ակնհայտը թաքցնել այլևս հնարավոր չէ:














































