Շվեյցարացի լուսանկարիչ Ֆաբիան Օֆները տեսանելի է դարձնում ձայնային ալիքները արագընթաց նկարահանման և որոշ քանակությամբ տարբեր գույներով ներկված սովորական կերակրի աղի օգնությամբ: Դրա համար նա կիրառում է պլաստիկի բարակ շերտ, որը դնում է ակուստիկ համակարգի բարձրախոսի առաջ:
Հենց որ բարձրախոսն սկսում է արտաբերել երաժշտությունը, աղը տարածվում է պլաստիկի վրա և սկսում տակտին զուգընթաց «պարել»:










































