1980-ականներին Մեծ Բրիտանիայում առաջարկել են ազատ արձակել հոգեկան հիվանդներին հնարավոր միջուկային հարձակումից հետո: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով գաղտնի փաստաթղթերին, որոնք հրապարակել է ազգային արխիվը: Խոսքը Exercise Regenerate գործողության մասին է, որը մշակել էին բրիտանական ՆԳՆ-ում:
Այդ նախագծի շրջանակում 1982 թվականին աշխատակիցներին մարզել են միջուկային զենքի կիրառմամբ հարձակման դեպքերի համար:
Փաստաթղթերից մեկի հեղինակը՝ ՆԳՆ գիտական աշխատող Ջեյն Հոգը, իշխանություններին առաջարկել է ազատ արձակել հոգեկան հիվանդներին, ովքեր կստանձնեն կառավարումն առավել տուժած գոտիներում: Նա դա բացատրել է նրանով, որ հոգեկան շեղում ունեցողները շատ լավ են դրսևորում իրենց ճգնաժամային իրավիճակներում, քանի որ զգացմունքներ չեն տածում այլոց նկատմամբ, հակված են լինելու շատ խելացի և հետևողական:
Սակայն ղեկավարությունը Հոգի առաջարկները չի ընդունել՝ դրանք համարելով վտանգավոր:






































