Իրանում էլեկտրականության գողությունը հասել է էպիկական չափերի: Շատ ընտանիքներ անօրինաբար միանում են էլեկտրասնուցմանը՝ շրջանցելով հաշվիչը, հայտնում է Mehr գործակալությունը:
Իրանի էներգետիկայի նախարարությունը սկսել է աշխատել էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործման դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Ստեղծվել է «էլեկտրական ոստիկանություն», որը կոչված է վերջ տալու գողությանը:
Երկրի էներգետիկայի նախարարի տեղակալ Հուշանգ Ֆալահաթիանի խոսքով՝ «կառավարությունը նպատակ է դրել էլեկտրականության կորուստը կրճատել 15-ից մինչև 10%-ի…»:
«Այդ ստորաբաժանման բոլոր աշխատողները նախքան ծառայության անցնելը ուսումնական հատուկ կուրս կանցնեն: Գողության բոլոր մեղավորները կպատժվեն Իրանի ՔՕ 660-րդ հոդվածի համաձայն»,- ասել է «Թավանիր» պետական էլեկտրաէներգետիկ ընկերության իրավաբանական վարչության ղեկավար Ալի Նազարին:








































