ՀՀ ԱԳ նախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկանում ենք, որ 2014թ. նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը:
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նույն օրը տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի և ԴեյվիԴ Լիդինգտոնի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիսը։
Ժամը՝ 9.30 Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իրլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:











































