ResInno ընկերությունը հայտնի է դաշնամուրների յուրահատուկ մոդելներով, իսկ դրա հիմնադիրներից Ջասթին Էլիոթը՝ որպես Էլթոն Ջոնի, Ալիշա Քիզի և այլ հայտնի երաժիշտների դաշնամուրները լարող: Այս մասին հայտնում է style.rbc.ru-ն:
ResInno-ի վարպետները գերազանցել են իրենց՝ վինտաժային Ferrari-ին դաշնամուրի տեսք տալով:
Խոսքը 1957-ի Ferrari Testa Rossa-ի մասին է: Հենց դրա դիզայնով են ResInno-ի մասնագետները ոգեշնչվել Grand Rossa դաշնամուրը ստեղծելիս, որն իր անվանումը ստացել է վինտաժային սպորտային մեքենայի անունից:
Երաժշտական գործիքն ունի սահուն, էլեգանտ գծեր, դիզայնի հետաքրքիր տարրեր, նաև՝ վառ կարմիր գույն, որը բնորոշ է Ferrari «երկաթե ձիերին»:
Մոտ 500 կգ քաշով Helio-ն ստեղծված է փայտի էկզոտիկ տեսակներից, մշակված է պղնձով ու արույրով:
Այն ունի ոսկե և պղնձե մասնիկներ: Արժե 33 000 դոլար:











































