Ֆրանսիայի հարավում Վանդարգ քաղաքի քաղաքապետը Հելոուինի նախօրեին արգելել է տեղացիներին ծաղրածուների պես հագնվել այն բանից հետո, երբ երիրի մի քանի մասերում հարձակումներ էին իրականացվել «ծաղրածու խուլիգանների» կողմից, որոնք կրել են նման կոստյումներ, հայտնում է RT-ն:
Երկրի տարբեր շրջաններում չարագործները, զինված մականներով, ատրճանակներով ու դանակներով, հարձակվել են մարդկանց վրա:
Վանդարգի իշխանություններն այդ քայլով նպատակ ունեն ապահովել մարդկանց անվտանգությունը: Քաղաքի բնակիչներին արգելված է այդ գիշեր նման կոստյումներ հագնել:











































