YouTube տեսահոսթինգը թողարկել է բարձր հաճախականությամբ՝ վայրկյանում 60 կադր, տեսանյութի ներբեռնման ու դիտման աջակցություն։ Այդ մասին հաղորդում է The Next Web պորտալը։
Տվյալ տեխնոլոգիան թույլ է տալիս նկարը վերարտադրել ավելի մաքուր և սահուն, քան ստանդարտ ձևաչափում է ( վայրկյանում 24 կադր), ինչն ավելացնում է էկրանին կատարվածի արժանահավատությունը։
Առայժմ տեսանյութի ներբեռնման հնարավորությունը նոր ձևաչափում աշխատում է Chrome և Safari բրաուզերներում։ Գործառույթների ակտիվացման համար հարկավոր է տեսանյութը փլեյերի պանելում միացնել 720 կամ 1080 պիքսել։ Եթե հոլովակը ներբեռնված է վայրկյանում 60 կադր հաճախականությամբ, որակի ցուցիչի կողքին կավելացվի 60 թիվը, օրինակ՝ «1080p60»։
YouTube-ն այս տարվա հունիսին ազդագրել էր, որ թողարկելու է վայրկյանում 48 և 60 հաճախականության աջակցություն։








































