Կինոընկերություննեի ամերիկյան ասոցիացիան (Motion Picture Association of America) և Կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիան (National Association of Theatre Owners) արգելել են կինոցուցադրությունների ժամանակ Google Glass-ի և այլ «խելացի ակնոցների» օգտագործումը, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Խոշորագույն կինոարտադրողները հավանության են արժանացրել սմարթ-սարքերի նկատմամբ զրոյական հանդուրժողական քաղաքականությունը Հոլիվուդում իրենց ամենամյա հանդիպման ժամանակ:
Ինչպես նշում է պարբերականը, սարքերը պետք է անջատվեն ու հեռացվեն:
Նախկինում նման սահմանափակումներ էին մտցնում միայն առանձին կինոթատրոններ:









































