Դետրոյթի միջազգային ավտոսրահում, որը լայն հանրության համար կբացի իր դռները հունվարի 19-ին, աշխարհին կներկայացվի ավելի քան 50 ավտոմեքենաների մոդելներ: Այս մասին տեղեկացնում է auto.vesti.ru-ն:
Ավտոմեքենաների մի մասն առաջին անգամ կներկայացվի մարդկանց, իսկ մյուս մասն առաջին անգամ կհայտնվի Հյուսիսային Ամերիկայում:
North American International Auto Show (NAIAS)-ն կամ Հյուսիսամերիկյան միջազգայինը ավանդաբար բացում է 2013 թ. ավտոշոուն: Մինչ այդ ահռելի իրադարձությունը մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ: Հատկանշական է, որ վերջին շրջանում Դետրոյթում անցկացվող ավտոսրահը ավելի մեծ նշանակություն է սկսում ձեռք բերել:
Եթե նախկինում այստեղ ներկայացվում էին հիմնականում ամերիկացի գնորդներին հետաքրքրող մեքենաներ, ապա այս անգամ կլինեն բավական մեծ թվով նորություններ, որոնք հետաքրքիր կլինեն նաև եվրոպացու հայացքին:
Դետրոյթի ավտոսրահի եվրոպական գլխավոր պրեմիերաներից մեկը կդառնա BMW 4 Series-ը:
Չնայած կուպեն կրում է կոնցեպտի կարգավիճակ, ավտոմոբիլը բոլոր չափանիշներով պատրաստ է սերիական արտադրության: Հնարավոր է ենթադրել, որ հենց բավարական մեքենան կհայտնվի ավտոսրահի ամենագեղեցիկ մոդելների թվում:
Mercedes-ը ԱՄՆ կբերի նոր սերնդի E-class, որը ունի փոփոխված արտաքին ու վաճառքի կհանվի 2013 թ. ամռանը:
Գերմանական կոնցեռնի ևս մեկ նորույթ CLA կոմպակտ սեդանն է: Մինչ օրս ընկերությունը չի բացահայտել մեքենայի անգամ արտաքին տեսքը:
Audi-ն պատրաստում է անսպասելի պրեմիերա՝ RS մարզական շարքը կարող է համալրել А7 մեծ հեչբեկի լիցքավորված տարբերակը:
Maserati-ն ի վերջո կցուցադրի իր երկու մեքենաներից առաջինը, որը շուկայում կփոխարինի ներկայիս Quattroporte-ին:
Infiniti-ն ավտոսրահում կներկայացնի ոչ միայն նոր մոդելներ, այլև կազդարարի իր ավտոմոբիլների անվանումների նոր քաղաքականության սկիզբը: Այսուհետ լյուքսային «ճապոնացիները» կնշվեն ընդամենը երկու տառով՝ Q կամ QX :
Lexus-ը ԱՄՆ-ում կներկայացնի IS ընտանիքի նոր սերնդի ներկայացուցչին:
Honda-ն պատրաստ է ցուցադրել հերթական կրոսովերը՝ կոնցեպտուալ կոմպակտ դինամիկ ու էմոցիոնալ դիզայնով:
Ամերիկյան պրեմիերայում հնարավոր է տեսնել նաև Cadillac-ին, որը պատրաստվում է ներկայացնել իր առաջին ELR էլեկտրամոբիլը:
Ford-ը ամերիկացի հանդիսականին կզարմացնի իր նոր սերնդի F-150 պիկապով, որի գլխավոր առանձնահատկությունը վառելիքի խնայողությունն է:
Ամենաամերիկյան կոնցեռնը՝ General Motors-ը, կներկայացնի իր Chevrolet SS մարզական սեդանը:










































