2013-ին իշխանությանը մաղթում եմ պինդ բռնել աթոռները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման մաղթանք արեց 2008թ. մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, խոսելով 2013թվականից իր ակնկալիքների շուրջ:
Նա նշեց, որ Մարտի 1-ի բացահայտման իր բոլոր ակնկալիքները կապել էիշխանափոխության հետ, և քանի որ իր դիտարկումներով գործող իշխանությունը կմնա իր տեղում, որևէ ակնկալիք չունի: «Բայց դա չի նշանակում, որ չպետք է պայքարենք: Մենք պայքարելու ենք, իսկ թե գործը կբացահայտվի, թե ոչ` չեմ կարող ասել»,- նշեց նա:
Ալլա Հովհաննիսյանն ասաց, որ 2013թ. իշխանություններին մաղթում է պինդ բռնել աթոռները, իսկ ընդդիմությանը` որ իրենց ամբիցիաները մի կողմ դնեն և ժողովրդին փրկեն այս վիճակից:









































