Thursday, 16 05 2024
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար

Հարցերի վե՞րջ, թե՞ նոր հարցեր

Այսօր հայտնի է դարձել, որ տարածքային կառավարման նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշանակվել է մեծահարուստ-բարերար Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի ղեկավար: Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի զարգացման նոր և հետաքրքիր նախագծեր մշակելու և իրականացնելու, զարգացման նոր ռեսուրսներ հայտնաբերելու և կյանքի կոչելու նպատակով: Արմեն Գևորգյանի պաշտոնանկության պաշտոնական հայտարարությունից հետո նշվել էր, որ նա ցանկություն է հայտնել աշխատելու մասնավոր ոլորտում:

Գևորգյանի պաշտոնանկությունը հասկանալիորեն շատ քաղաքականացված ընկալման արժանացավ հասարակական-քաղաքական շրջանակներում, քանի որ նա և՛ ի պաշտոնե, և՛ որպես ընդհանրապես հայաստանյան իշխանական համակարգում կենսագրություն ունեցող անձ, բավական հայտնի ֆիգուր էր և ընկալվում էր նաև որպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, ամենավստահելի կադրերից մեկը: Արմեն Գևորգյանը Քոչարյանի նախագահության ընթացքում նրա աշխատակազմի ղեկավարն էր, ԱԽ քարտուղարը և դե ֆակտո շատ մեծ ազդեցություն ուներ Քոչարյանի իշխանության տարիներին, համարվում էր գրեթե երրորդ մարդը, երևի թե, Սերժ Սարգսյանից հետո: Եվ բնական է, որ նման ֆիգուրի պաշտոնանկությունը, այն էլ ներկայիս շրջանում, երբ Քոչարյան-Սարգսյան համակարգային ներքին հակադրությունը հայտնվել է բավական սուր փուլում, պետք է արժանանար քաղաքական բուռն ընկալումների և գնահատականների:

Արմեն Գևորգյանի նոր նշանակման մասին հայտարարությունը կարծեք թե փակում է խնդրի քաղաքական կոնտեքստը: Սակայն, մյուս կողմից էլ, նոր նշանակումը նոր հարցեր է առաջացնում, և դժվար է ասել, ի մասնավորի, թե ներկայումս որ դեպքն է՝ հիմնադրամի ղեկավարի պաշտոնում նշանակումով Արմեն Գևորգյա՞նն է փակում իր քաղաքական կարիերայի էջը, թե՞ ըստ էության, քաղաքականության մեջ է նոր նրբերանգ ի հայտ գալիս՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի, որն առ այսօր հայաստանյան քաղաքականության մեջ որևէ կերպ դրսևորում չի ունեցել և զբաղվել է միմիայն ներդրումային և հիմնականում բարեգործական երանգներ կամ ուղղակի նշանակություն ունեցող ծրագրերով:

Համաձայնեք, որ հարցը, համենայն դեպս, առաջանում է և ունի գոյության իրավունք: Բոլոր դեպքերում, երեկոն շարունակում է մնալ հետաքրքիր, ձանձրալիությունից հեռու: Սրան զուգահեռ, պետք է համաձայնել նաև, որ Հայաստանի համար ներկայիս շատ կարևոր, բավական լարված և, ըստ էության, իշխանության ձևավորման չափազանց պատասխանատու և ինտրիգային փուլում որևէ զարմանալի բան չկա, եթե Հայաստանում հսկայական ներդրումներ կատարող գործարարը հետաքրքրված է լինում քաղաքական զարգացումներով: Վերջին հաշվով, Հայաստանում ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը՝ այս կամ այն արդյունքների պարագայում, չի կարող չհետաքրքրել մարդու, որը Հայաստանի հետ կապված ներդրումային մեծ ծրագրեր ունի:

Իհարկե, այս ամենով հանդերձ, նման հարցադրումները կարող են որոշակի կոնսպիրոլոգիական տեսությունների հետ աղերսվել, քանի որ ակնհայտ է, որ նոր կարգավիճակում Արմեն Գևորգյանի պաշտոնական, աշխատանքային գործառույթները որևէ եզրեր չունեն քաղաքականության հետ: Սակայն միաժամանակ հստակ է նաև, որ ժամանակակից աշխարհում քաղաքականության սահմանները շատ լայն են և որպես կենսագործունեության ոլորտ, քաղաքականությունն այն ոլորտներից է, որ բոլորովին չեն սահմանափակվում միայն տեսանելի սահմաններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում