Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը հայ ժողովրդին մաղթում է, որ գոնե 2013-ին ազատվեն արատից և աղբից՝ ծխելուց: «Կյանքը, որ բնությունից ամեն մեկիս տրվել է, տրվել է նրա համար, որ հանուն հայրենիքի ծառայեցնենք, պետք է խնայենք և մի քիչ ափսոսանք մեր կյանքը փչացնելու համար: Ծխախոտն ուղղակի կարճացնում է մեր կյանքը: Երբ մեկը չի խնայում իր կյանքը, չի փայփայում՝ հանուն հայրենիքի ծառայեցնելու, ապա իզուր է ապրում»,- ասաց նա:
Խոսելով աշխատանքային ծրագրերի մասին՝ Ս. Կարապետյանն ասաց, որ ունեն շատ նախագծեր. «Տարվա գրաֆիկն այնքան խիտ է, որ դժվար էլ ամեն ինչ կարողանանք հասցնել, այդուհանդերձ, հուսով ենք, որ կհասցնենք»:








































