«2012 թ-ի ամենակարևոր իրադարձությունն այն է, որ դադարեցի պատգամավոր լինելուց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս հանգամանքը կարևորեց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Խոսելով ընդհանուր քաղաքական-հասարակական-տնտեսական կյանքում իրադարձությունների մասին՝ Բոստանջյանը նշեց, որ տխուր վիճակ է արձանագրել, որից դուրս գալու համար արդյունավետ քայլեր չեն եղել:
Նա ցանկություն հայտնեց, որ իրավիճակը մեր երկրում փոխվի. «Շատ մեծ ցանկություններով լիքն եմ, որ անշուշտ 2013 թ-ից մեզ մոտ մի վերելեք կսկսվի: Հոգեբանական, մարդկային արժեքների դեֆորմացիա է տեղի ունեցել նախորդ ժամանակաշրջանում: Կուզենամ, որ պատվախնդրությունը, վեհությունը գերակայող դառնան, և մեր երկիրը դուրս գա ավելի ցանկալի դաշտ: Ոչ մի նյութական հարստության մասին չեմ խոսում»:










































