2013 թվականին Հայաստանի գիտական ոլորտի ներկայացուցիչները պետք է ուժեղացնեն համագործակցությունը արտասահմանյան գործընկերների հետ, ամրապնդեն միջազգային կապերը: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ գիտության ոլորտում հնարավորությունները դեռ սակավ են, դժվարությունները պահպանվում են:
«Միայն միջազգային կապերի շնորհիվ կարող ենք զարգացում ունենալ, որովհետև մեր պետական բյուջեի հնարավորությունները կրկին մնացին մեր պետության համար շատ համեստ»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը:









































