«Ինձ համար ամենա-ամենաերջանիկ տարիներից էր.Դավիթս դարձավ մեկ տարեկան».«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ ամփոփելով 2012-ը:
«Աշխատանքային առումով ևս տարին ինձ համար ամենանշանավորներից էր, որովհետև վստահության քվե ստացա և արդյունքում նորից կրթահամալիրի տնօրենդարձա: Ես հնարավորություն ունեմ ևս 5 տարի ծառայելու:Երբեք այնքան արդյունավետ, բարեխիղճ չեմ գործել,որքան 2012 թվականին: Ինձ համար կարևոր տարի էր, կորուստներ չեմ ունեցել.շատ շնորհակալ եմ 2012 թվականին»,-ասաց Ա. Բլեյանը:
Խոսելով հանրային կյանքի մասին՝ Աշոտ Բլեյանը նշեց, որ,ցավոք,եղելեն կորուստներ. «Ես կորուստ եմ համարում յուրաքանչյուր չծնված երեխան, չմայրացած կինը, ով իրավունք ունի, կարիք ունի մայրանալու և այդ բերկրանքը վայելելու:Իհարկե, մեծ կորուստ եմ համարում նաև ինքնաբռնագաղթի ճանապարհը: Ես սա համարում եմսեփական կորուստ»:







































