Մեծ Մանչեսթերի մի շարք շրջաններում երեխաների և դեռահասների սեքսուալ շահագործումը «սոցիալական նորմ» է դառնում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Էնն Քոֆիի զեկույցին:
Փաստաթղթում ասվում է, որ փողոցում դպրոցական համազգեստով աղջիկներին ավելի ու ավելի հաճախ են կանգնեցնում հասուն տղամարդիկ:
Զեկույցի տվյալներով՝ վերջին 6 տարում մոտ 13 հազար գործ է հարուցվել երեխաների նկատմամբ սեքսուալ հանցագործությունների մասին, որոնցից միայն հազարն է ավարտվել մեղադրական վճռով:
Քոֆիի խոսքով՝ այդպիսի իրավիճակը բացատրվում է հասարակության մեջ այդ խնդրի նկատմամբ վերաբերմունքով, նաև երեխաների տարվածությամբ չափազանց բաց երաժշտական հոլովակներով և «սելֆիով», ինչը հանգեցնում է ժամանակից շուտ նրանց սեքսուալացման: Նա կոչ է արել չմոռանալ, որ չնայած իրենց տեսքին՝ երեխաները շարունակում են մնալ երեխա:
Նա առաջարկում է անչափահասների սեքսուալ շահագործումը ճանաչել առողջապահության առաջնային խնդիր:







































