Այս տարի ՄԻՊ-ն իր առջև դրված ֆինանսական խնդիր խնդիր չունի, և այն գումարը, որ պետք էր տեխնիկական վերազինման համար, կառավարության հետ քննարկել ոի ստացել է: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2015-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՄԻՊ-ի ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ձեր գործունեության արդյունավետությունը, ձեր լիազորությունների շրջանակներում դուք կարողանո՞ւմ եք կանխարգելել մարդու իրավունքների խախտման դեպքերը, Տաթևիկ Խաչատրյանը պատասխանեց. «Օմբուդսմենը բազմիցս նշել է, որ առաջին հերթին մեր հանրությունն է գնահատում, նրանք են լավագույն դատավորը: Օմբուդսմենի որոշումները պարտադիր ուժ չունեն, մենք ունենք աշխատակազմում մշակած ներքին կարգեր աշխատողի պաշտոնի և գործունեության առանձնահատկություններից ելենելով,. տարվա վերջում ներքին գնահատաման ժամանակ պաշտպանը որոշում է, թե յուրաքանչյուր վարչության պետ որքանով է կատարել իր առջև դրված խնդիները»:
Մելքումյանն իր հերթին արձագանքեց՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ լրացուցիչ գումարի խնդիր չկա, գերազանց լուծված են մարդու իրավունքների խնդիրները և պարզապես ձեզ պետք են լիազորություններ: Ի պատասխան ՄԻՊ-ի ներկայացուցիչն ասաց. «Օրենսդրական առաջարկությունների փաթեթը կներկայացնի, ձեզ հետ կքննարկեն: Գերազանց ապահովված տերմինը իրականությունից հեռու է, առայժմ կասենք որ բավարարում է»:











































