2012թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր փաստաթղթեր է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը:
«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Ռուբեն Այվազյանն ինքնառաջադրվել է:
Այսպիսով՝ Ռուբեն Այվազյանը ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 15-րդ թեկնածուն է:
Հիշեցնենք, որ 2013թ. նախագահի ընտրություններում մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել նախագահի 15 թեկնածու` անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրված Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը և ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանն ու «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը հունվարի 4-ն է:
Հունվարի 4-ին կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը, որը կտևի 10 օր և կավարտվի հունվարի 14-ին:







































