Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

«Քարֆուրի» մուտքը Հայաստան բարի՞ կլինի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քարֆուր» սուպերմարկետների ցանցի գալուստին Հայաստանում երկար ենք սպասել: Սակայն վերջին շրջանում մեզ հասած տեղեկությունները՝ կապված «Քարֆուրի» բիզնես-պլանների հետ, կասկածի տակ են դնում՝ արդյո՞ք ֆրանսիական այդ գիգանտի գալուստը մեր երկիր բարի կլինի:

Պարզվում է՝ Հայաստանը կառավարելու է արաբական աշխարհում գտնվող, ավելի կոնկրետ՝ Դուբայի գլխամասային կառույցը, թեեւ ընկերությունը ֆրանսիական է: Հայաստանում ընկերությունը որոշել է այնպիսի պարտադրող քաղաքականություն վարել մատակարարների հետ, որ վերջիններս ընկել են լուրջ մտածմունքների մեջ՝ գնա՞լ այդ պայմաններով համագործակցության, թե՞ ոչ: Բանն այն է, որ «Քարֆուրում» ոչ թե առաջարկում, այլ իրենց հետ համագործակցության դեպքում պահանջում են, որ մատակարար ընկերություններն իրենց ապրանքը մատակարարեն ահռելի մեծ զեղչերով: Սովորաբար շուկայում ընդունված կարգ է, որ մատակարարները խանութներին ապրանք են տրամադրում առավելագույնը մինչեւ 5 տոկոս զեղչերով կամ մի փոքր ավելի ՝ կախված ապրանքի տեսակից։ Իսկ ահա դեմոկրատ ֆրանսիացիները որոշել են մի քանի անգամ ավելի մեծ զեղչեր սահմանել եւ հայ մատակարարներից ապրանքը ձեռք բերել «ջրի գնով»։ Մեր տեղեկություններով՝ նրանց ակնկալած զեղչերը հասնում են մինչեւ 15 տոկոս եւ ավելի։ Սա իրենք բացատրում են նրանով, որ ցանկանում են ամենացածր գները սահմանել Հայաստանում։ Սակայն արդյունքում սպառողը դրանից առանձնապես չի շահում, քանզի մատակարարն իր նվազագույն եկամուտն ավելացնելու համար ստիպված պետք է լինի ամբողջ երկրով մեկ բարձրացնել իր ապրանքի գինը, որպեսզի կարողանա նման մեծ չափով զեղչ ապահովել «Special for Carrefour»։ Արդյունքում «Քարֆուրն» ապրանքը վերցնելու է արդեն թանկացած, բայց իր համար մեծ չափով զեղչված գնով եւ 20-30 տոկոս գին ավելացնելով վրան՝ վաճառելու է մյուս խանութների համեմատ շատ չնչին չափով մատչելի գնով, օրինակ՝ ընդամենը 2-3 տոկոս»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում