Վաշինգտոնը և Թեհրանը վերջին տարվա ընթացքում զգալիորեն առաջ են ընթացել երկկողմանի հարաբերություններում լարվածության թուլացման ճանապարհին, ինչին նպաստել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ մեկնարկած բանակցությունները և ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն) խմբավորման կողմից սպառնալիքի առկայությունը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Այդ առաջընթացը կարող է զգալիորեն փոխել տարածաշրջանում ուժերի հարաբերությունները և հանգեցնել ԱՄՆ-ի` իր հիմնական դաշնակիցների հետ հարաբերությունների սառչելուն, այնպիսին, ինչպիսին են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Սուննի արաբների առաջնորդները շիա Իրանի կողմից սպառնալիքը ոչ միայն հավասար, այլև առավել են համարում, քանի ԴԱԻՇ արմատական սունի խմբավորման սպառնալիքը»,- գրում է պարբերականը:
Նշվում է, սակայն, որ ամերիկյան պաշտոնական աղբյուրները նախկինի պես հայտարարում են Իրանի «միջուկային խնդրի լուծման» ռազմական տարբերակը, սակայն վերջին ամիսների ընթացքում Վաշինգտոնը և Թեհրանը փոխըմբռնում են ցուցաբերում մի շարք հարցերի շուրջ:










































