Ավստրիայի Սանկտ Պելտեն քաղաքի դատախազությունը վճռել է ժամանակավորապես կալանքի տակ առնել 14-ամյա դեռահասին, որը ծագումով Թուրքիայից է: Նա կասկածվում է երկրի տարածքում ահաբեկչություններ նախապատրաստելու և ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեջ, գրում է TASS-ը:
Ոստիկանության տվյալներով` «կասկածյալը բացահայտորեն հայտնել է Սիրիա մեկնելու և ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական պետություն) ծայրահեղական խմբավորմանը միանալու մտադրության մասին»:
Դեռահասը համացանցում ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու վերաբերյալ տեղեկություններ է հավաքել` փորձելով գնել անհրաժեշտ տարրերը: Ըստ ոստիկանների` նա նախատեսել էր պայթուցիկ սարքը, որն այդպես էլ չի հասցրել պատրաստել, գործի դնել Վիեննայի Արևմտյան կայարանում:







































