Երեկ դերասան Ջիմ Քերին խոստովանել է, որ այլևս երբեք կամավոր չի ամուսնանա: Պարզվում է` 52-ամյա դերասանն այժմ դրանում իմաստ չի տեսնում` չնայած սիրում է կանանց և գնահատում հարաբերությունները, գրում է Speltnik.ru-ն:
«Տվյալ պահին ես ամուսնությունն ուղղակի անհրաժեշտ չեմ համարում: Եթե հանդիպեմ նրան, ով ինձ կխենթացնի, չգիտեմ` ստույգ ինչ կզգամ: Ես նկատի ունեմ, որ չեմ կարող կանխատեսել ապագան: Բայց կամավոր կերպով չեմ ամուսնանա»,- ասել է Քերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանը մեկ տարի ամուսնացած է եղել Լորեն Հոլի, իսկ 8 տարի` Մելիսա Վոմերի հետ:







































