Քիչ հայտնի պատմական լուսանկարների հերթական շարքը կպատմի այն մասին, թե որքան արագ է տարիների հետ փոփոխվում մեր աշխարհը: Տասնամյակները թռչում են, փոփոխվում է աշխարհագրական և քաղաքական քարտեզը, մարդիկ ծնվում և մահանում են, և այն ամենը, ինչ մնում է հիշողություններում, լուսանկարներն են, գրում է bigpicture.ru-ն:

1. Մերկապարուհին Տորոնտոյի Ֆոնդային բորսայում, 1970-ականների վերջ:

2. Պակիստանցի զինվորը Բանգլադեշի անկախության համար պատերազմի ժամանակ ստուգում է՝ արդյոք տղամարդը թլպատվա՞ծ է, թե՞ ոչ, 1971 թ.:

3. Նավթային ճգնաժամի ժամանակ պիկնիկ արագընթաց մայրուղում, 1973 թ.:

4. Ուժեղ հանդիպակաց քամու պատճառով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվում է բեռնատարին, որը կանգնած է թռիչքուղու մոտ, 1976 թ.:

5. Սփիլբերգը՝ Ինդիանա Ջոնսի մասին առաջին ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1980 թ.:

6. Ակնոցը, որը Ջոն Լենոնը կրել է սպանության օրը, 1980 թ.:

7. Հնդկական առաջին արբայնակի տեղափոխումը, 1981 թ.:

8. Սևամորթ ոստիկանը KKK ռասիստական կազմակերպության անդամներին պաշտպանում է ցուցարարներից, 1983 թ.:

9. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, 1986 թ.:

10. 7600 տոնա կշռող բնակելի շենքի տեղափոխումը ռումինական Ալբա Յուլիա քաղաքում, 1987 թ.։

11. Հաննա Սթիլին ծնվել է 1746 թ., իսկ այս լուսանկարը արվել է 1840թ.: Հավանաբար, այս կինը ամենաերկարակյաց մարդն է, որին լուսանկարել են:

12. Հայտնի բնապահպան, անիմալիստ և կենսաբան Կարլ Էյքլին իր վրա հարձակված ընձառյուծի հետ, որին սեփական ձեռքերով սպանել է 1896 թ.:

13. Աշխարհում առաջին հեռաօբեյկտիվը, 1900 թ.:

14. Ռուսական խորհրդարանի շենքի փլված տանիքը, 1907 թ.:

15. Աղքատը վազում է բրիտանական թագավոր Գեորգ V-ի ձիակառքի հետևից, 1920 թ.:

16. Թութանհամոնի դամբարանի կնիքը, 1922 թ. (այս կնիքը չեն բացել 3245 տարի շարունակ):

17. «Ֆիատի» աշխատակիցները Թուրինում ընկերության առաջին գործարանի տանիքին մասնակցում են ավտոարշավի, Իտալիա, 1923 թ.:

18. Մերկ դեռահասների խումբը փախչում է կին-ոստիկանից, Հայդ-փարք, Լոնդոն, 1926 թ.:

19. Օփիում ծխողների խումբ Սինգապուրում, 1941 թ.:

20. Այսպիսի տեսք է ունեցել օդաչուների մարզասարքը, 1942 թ.:

21. 5ՄԲ կոշտ դիսկի տեղափոխումը PanAm ինքնաթիռի վրա, 1965 թ.:

22. Օդրի Հեփբյորնը գնումներ է կատարում իր սիրելի տնային կենդանու հետ, 1958 թ.:

23. Լողավազանով մեքենա Նյու Յորքում, 1960 թ.:

24. Չե Գևարան և Ֆիդել Կաստրոն՝ ձկնորսության ժամանակ, 1960 թ.:

25. Դիսնեյի աշխատակիցների ճաշարանը, 1961 թ.:

26. «Բիթլզը» 1961 թ. Օլդերշոթի համեստ ակումբում երգում է 18 մարդու համար: Նրանք գերաստղեր են դարձել արդեն կես տարի անց:

27. Առավոտյան գնացք Ճապոնիայում, 1964 թ.:

28. Պրագայում 1968 թ. գարնանը սովետական զինվորը վազում է երիտասարդի հետևից, որը հրասայլի վրա քար է նետել:
Տղամարդն աշխատում է համակարգչի նոր մոդելի ստեղծման վրա, 1968 թ.:










































