Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է հղել իր հայրենակից Պոլ Պոգբայի հասցեին:
«Պոգբան ուղղակի անհավանակն խաղ է ցուցադրում 21 տարեկան հասակում: Հնարավոր է՝ նրա մասին չափազանց շատ են խոսում, բայց եթե նա շարունակի նույն ոգով, կարող է պատմության լավագույն խաղացողներից մեկը լինել:
Պոգբան ունի Կլոդ Մակելելի ու Պատրիկ Վիեյրայի որակները: Եթե ես լինեի նրա մարզիչը, ապա նրան դարպասին ավելի մոտ դիրք կհատկացնեի:
Պոլը պետք է շարունակի նույն ոգով: Այդ պարագայում նա կդառնա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ:
Կտեղափոխվի՞ նա երբևէ «Ռեալ». տեսնենք»,- ասել է Զիդանը:








































