Նոր տարուն, որպես կանոն, մարդիկ հանդես են գալիս նոր որոշումներով ու նոր խոստումներով՝ մի մասը պատրաստվում է սպորտով զբաղվել, մյուսները՝ թողնում են ծխելը, երորդները՝ պատրաստվում են գտնել իրենց սերը: Թեև լինում են նաև ավելի ինքնատիպ խոստումներ:
Ամերիկյան Mashable պարբերականը պատրաստել է ակնարկ, որտեղ հավաքված են YouTube-ում ամանորյա ամենաաչքի ընկնող տեսանյութերը:
Առաջին տեղը զբաղեցրել է կատակերգակ Ռոզ Էվերեթը, որը 3 րոպեում հասցրել է թվարկել 50 գաղափար, որ մտադիր է իրականացնել հաջորդ տարում:
Տեսանյութի վերջում նա ասում է, որ ցանկանում է մեռնել՝ շուրթերին «Ռոզ Էվերեթ» անունը:
Թոփում հայտնվել է նաև տեսանյութ մարդ-զոմբիի անունից, որն արնաշաղախ հազիվ է շարժվում բնակարանում:
Մեկ այլ ամանորյա ինքնատիպ որոշում ու երևի թե՝ ամենալակոնիկը հնչել է դերասան Մայքլ Հոլի շուրթերից, որը հայտնի է որպես «Դեքսթեր» սերիալի գլխավոր հերոս:
«Ի՞նչ եք դուք մտածում անել Նոր տարում»,- հարցնում է նրան օպերատորը, երբ վերջինս փորձում է կայանել մեքենան: «Չկանգնել ու շարունակել առաջ գնալ»,- պատասխանել է դերասանը:
Պարբերականը նշել է նաև դերասան Ռոդդի Փայփերի ամանորյա դիմումը, որը բազմոցին տնային խալաթով նստած պատմում է, թե ինչքան շատ է ուզում գտնել նոր հոբբի:
Կանացի ամանորյա լուծում է ներկայացնում You Tube-ի աստղը՝ Էշլի անունով: Շամպայնի բաժակը ձեռքին նա եղևնու մոտ կանգնած պատմում է, որ պատրաստավում է պաղպաղակ ուտել գիշերները, իսկ հետո դիմում է ծառին՝ առաջարկելով նրան խմել. «Ես չեմ ցանկանում գրկել նրանց, ում չեմ ուզում, ասում է Էշլին ու գրկում ծառը:










































