Կիրակի օրը Բելգրադում 2.000 մարդ հանդերձավորված վազք է կատարել։ Նրանց մեջ եղել են երեխաներ, թոշակառուներ, սահմանափակ հնարավորություններով մարդիկ։ Ակցիայի նպատակը եղել է առողջ ապրելակերպ քարոզելը։
Մասնակիցները վազել են Բելգրադի փողոցներով։ Անհրաժեշտ պայման է եղել Ձմեռ պապի հանդերձանք կրելը։ Ակցիային շուտ եկած մասնակիցներից առաջին մի քանի հարյուր հոգին նվեր են ստացել այդ հանդերձները։
Հաղթողները եղել են երկու պրոֆեսիոնալ թեթև ատլետներ` աղջիկ և տղա։
Ընթացքում բարեգործական նպատակներով հանգանակություն է կազմակերպվել։










































